Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Բարսելոնայում կայացած դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 3:0 հաշվով: «Կապտանռնագույնների» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Մարկ Բեռնալը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ ևս մեկ գոլով աչքի ընկավ Ռաֆինյան՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը:
Այնուամենայնիվ, այս խոշոր հաշվով հաղթանակը բավարար չէր եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Երկու խաղերի ընդհանուր արդյունքով՝ 4:3 հաշվով, հաջորդ փուլ դուրս եկավ «Ատլետիկոն» (առաջին հանդիպումում մադրիդցիներն առավելության էին հասել 4:0 հաշվով):
Մրցաշարի վճռորոշ խաղում մադրիդյան ակումբը կմրցի «Ռեալ Սոսյեդադ» — «Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողի հետ (այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով):
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ



























































