ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ անցումային փլեյ օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» այսօր՝ փետրվարի 26-ին, Նիդերլանդներում կմրցի «ԱԶ Ալկմարի» հետ։
Դիմակայության առաջին խաղում հաղթանակ էր տարել «Նոան»՝ 1:0:
Երեկ կայացել է նախախաղային մամուլի ասուլիսը, որտեղ լրագրողների հարցերին է պատասխանել Սանդրո Պերկովիչը։
«Բարի երեկո բոլորին։ Շատ ծանր և բարդ հանդիպումը է մեզ սպասվում։ Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են իրենց դաշտում, իրենց երկրպագուների աջակցությամբ։ Առաջին խաղկից տարբերվող հանդիպում է սպասվում։ Շատ ենք հարգում նրանց, բայց նաև հավատում ենք մեր որակներին և պատրաստ կլինենք մրցակցել վաղը։
Յուրաքանչյուրը, ով ֆուտբոլում է, ցանկանում է առաջ գնալ, որքան հնարավոր է։ Այս պահին մենք լուրջ մակարդակում ենք։ Եթե տեսնեք կազմի առաջխաղացումը նախորդ ամռանը և հիմա, կարծում եմ, պարզ է, որ մենք լավ ենք աշխատել։ Դա չի վերաբերում միայն Եվրոպայում գրանցած արդյունքներին, ինչպես ենք մենք մեզ դրսևորում, ինչպես ենք խաղում, ինչպես ենք կառավարում խաղն ամբողջությամբ։
Գիտեմ, որ ֆուտբոլում չես կարող ապրել անգամ նախորդ հաշվով, որը տեղի է ունեցել 6-7 օր առաջ։ Միշտ պետք է նայել հաջորդ հանդիպմանը՝ ամենակարևորին, և վաղը հաջորդ հանդիպման օրն է»,- նշել է Պերկովիչը։




























































