Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Կիպրոսում անցկացվող ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ-17 առաջնության առաջին փուլի վերջին խաղում ուժերը չափեց Կիպրոսի հասակակիցների հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով (1:0)։
Մեր պատանեկան ընտրանին անցկացրած երեք խաղից հետո, առանց միավորի, եզրափակում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։




























































