«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը մոտ է կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ սաուդական առաջատար ակումբներից մեկի՝ «Ալ-Հիլալի» ղեկավարությունը համաձայնության է եկել «մերսիսայդցիների» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Արաբական ակումբը միայն պետք է կարգավորի անձնական պայմանագրի մանրամասները անձամբ Նունյեսի հետ։
26-ամյա հարձակվողը միացել է «Լիվերպուլին» 2022 թվականի ամռանը։ Ուրուգվայցու և «կարմիրների» միջև գործող պայմանագրի ժամկետն լրանում է 2027/2028 մրցաշրջանի ավարտին։ Նունյեսի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։


























































