Ջանլուիջի Դոնարուման կարող է փոխել ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
L’Équipe-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ի դարպասապահի նկատմամբ, ում պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ֆրանսիական ակումբը մտադիր է վաճառել իտալացուն՝ կանխելու նրա հեռանալը ազատ գործակալի կարգավիճակով։
Երկու մանչեսթերյան ակումբներն էլ 26-ամյա Եվրոպայի չեմպիոնին դիտարկում են որպես պոտենցիալ փոխարինող իրենց ներկայիս դարպասապահներին։ Սակայն ՊՍԺ-ն Դոնարումային բաց կթողնի միայն նոր հիմնական դարպասապահ ձեռք բերելուց հետո։ Աղբյուրի տվյալներով՝ «Լիլի» դարպասապահ Լուկա Շեվալիեն մոտ է փարիզյան ակումբ տեղափոխվելուն։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Դոննարումայի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է 47 հանդիպման, բաց թողել 43 գնդակ և 17 խաղում պահել է դարպասն անառիկ։




























































