«Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը բանավոր համաձայնության է հասել հունիսին Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելու հարցում։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նունյեսը պատրաստ է տեղափոխվել միայն մադրիդյան ակումբ, չնայած նրան ակտիվորեն հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նապոլին»։ Այս պահին բանակցություններ են ընթանում «Ատլետիկոյի» ղեկավարության և «Լիվերպուլի» միջև։
Հաղորդվում է, որ մերսիսայդցիները 25-ամյա հարձակվողի վաճառքից ցանկանում են ստանալ 77-ից 95 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Նունյեսը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ խփելով 7 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։



























































