Լևերկուզենի «Բայերի» և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հնարավորություն ունի կարիերան շարունակելու Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբում։
Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ նիդեռլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Ֆրիմպոնգը մշտական կապի մեջ է «կարմիրների» գլխավոր մարզիչ Արնե Սլոտի հետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
Ժերեմիի գործող պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Ֆրիմպոնգը կարող է փոխարինել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, ով հնարավոր է լքի ակումբն այս ամառ։




























































