Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին գրավել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբներից մեկի ուշադրությունը։
Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»:
Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։