«Բարսելոնայի» 20-ամյա կիսապաշտպան Գավին «Բետիսի» հետ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ խաղից հետո (5:1) պատասխանել է այն հարցին, թե արդյոք կատալոնական թիմի 17-ամյա եզրային Լամին Յամալին համարո՞ւմ է լավագույն խաղացողն աշխարհում:
«Այո, դա ճիշտ է։ Լիոնել Մեսսիից հետո նա լավագույնն է»,- Գավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ խաղում Գավին առաջին գոլը խփել է հանդիպման երրորդ րոպեին։ Յամալը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
17-ամյա խաղացողը կատալոնական թիմին միացել է 2023 թվականի հուլիսին։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո: