Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծիք է հայտնել՝ ըստ որի «Բարսելոնան» ավելի խոշոր հաշվով կհաղթեր «սերուցքայիններին» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկութայն եզրափակիչում (2:5), եթե կատալոնացիների դարպասապահ Վոյցեխը Շչեսնին 56-րդ րոպեին կարմիր քարտ չստանար։
«Եթե Շչեսնին Էլ Կլասիկոյում խաղադաշտից չհեռացվեր, ապա հանդիպումը կավարտվեր 10:1 հաշվով։ Կրկնում եմ՝ 10:1, ոչ թե 10:2»,- ասել է Կասանոն:
Ավելի վաղ իտալացի նախկին հարձակվողը խոստովանել է, որ սիրահարվել է «Բարսելոնային»։
























































