Անդրեաս Քրիստենսենը հետաքրքրել է «Յուվենտուսին» և «Ինտերին»: «Բարսելոնայի» պաշտպանը վերջին չորս ամիսների ընթացքում ապաքինվում էր վնասվածքից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը վիրահատել է ոտքը։
Հաղորդվում էր, որ կատալոնացիները հաջորդ ամառ կփորձեն վաճառել դանիացու տրանսֆերը, այլ ոչ թե երկարաձգեն նրա գործող պայմանագիրը: Ակումբը մտադիր է նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքել, որպեսզի պաշտպանության գծում մրցակցություն լինի։
Ըստ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ Քրիստենսենի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսն» ու «Ինտերը»:
Սակայն նշվում է, որ ինքը՝ ֆուտբոլիստը, չի ծրագրում հեռանալ «Բարսելոնայից»։