«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ասել է, թե ում է համարում այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաուժեղ ֆուտբոլիստ։
Հարավկորեացի ֆուտբոլիստի ընտրությունն ընկել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի վրա։
«Ես նրա մեծ երկրպագուն եմ: Նա անհավանական բաներ է անում։ Շատ լավ ֆուտբոլիստն կան, բայց Մո Սալահը շատ, շատ հետևողական է եղել այս տարիների ընթացքում»,- Սոնի խոսքերն է մեջբերում Anythinhg Liverpool-ը:
Մոհամեդ Սալահը բոլոր մրցաշարերում Արնե Սլոտի թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է տասը գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ: