Հայտնի են դարձել 2024 թվականի Globe Soccer Awards-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի հավակնորդները։ Ցուցակում են Պաու Կուբարսին, Դեզիրե Դուեն, Ալեխանդրո Գառնաչոն, Արդա Գյուլերը, Կոբի Մաինուն, Ժոաո Նևեսը, Ալեքսանդր Պավլովիչը, Սավինյոն, Լամին Յամալը և Քենան Յիլդիզը։
Globe Soccer Awards-ը մրցանակներ է շնորհում տարբեր անվանակարգերում: Նրանք պարգևատրում են տարվա լավագույն մարզչին, տարվա լավագույն խաղացողին, տարվա լավագույն ակումբին, դիրքերով լավագույն ֆուտբոլիստներին (հարձակվողներ, կիսապաշտպաններ, պաշտպաններ, դարպասապահներ) և այլն։
Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում մեկնարկել է երկրպագուների բաց քվեարկությունը, որից հետո հայտնի կդառնան եզրափակիչ փուլի մասնակիցները։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Դուբայում։
























































