Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դեմ է եղել 38-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսին վերադարձնելու գաղափարին Էդեր Միլիտաոյի լուրջ վնասվածքի պատճառով, ինչի արդյունքում բրազիլացին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
Այս մասին հայտնել է իսպանական El Chiringuito հրատարակության լրագրող Խոսե Անխել Սանչեսը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Ռամոսը պատրաստ է եղել վերադառնալ մադրիդյան ակումբ՝ առաջարկելով իր ծառայությունները՝ օգնելու իր նախկին ակումբին հաղթահարել պաշտպանական գծում վնասվածքների խնդիրը: Սակայն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսը մերժել են «Ռեալի» լեգենդար խաղացողներից մեկի առաջարկը։
Ռամոսը «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 671 հանդիպման, որոնցում դարձել է 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։ 2024 թվականի ամառվանից իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում է, քանի որ նրա պայմանագիրը «Սևիլիայի» հետ ավարտվել է։