Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Օսասունայի» հետ Լա լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0) մադրիդյան ակումբի երեք ֆուտբոլիստների վնասվածքների մասին։
«Սարսափելի է տեսնել այս վնասվածքները, հատկապես Միլիտաոյին: Նա շատ է պայքարել, որ վերադառնա և մեզ հետ լինի այստեղ։ Սիրտս կոտրվում է։ Մենք ավելի շատ ժամանակ անցկացնում ենք միասին, քան մեր ընտանիքների հետ: Մենք մեծ ընտանիք ենք, և երբ դու այդպես վնասվածք ես ստանում, իսկապես դժվար է: Նա կվերադառնա, նա շատ ուժեղ է և հիանալի թիմակից: Մենք կաջակցենք նրան ամբողջ ընթացքում, և նա կվերադառնա ավելի ուժեղ, քան նախկինում էր»,- ասել է Բելինգհեմը: