Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Տոտենհեմի» ղեկավարությունն արդեն սկսել է աշխատել թիմի առաջատար Սոն Հին Մինի հետ պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։
Հարավկորեացի ֆուտբոլիստը շահագրգռված է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ։
Սա նշանակում է, որ 32-ամյա հարձակվողը կարող է ավելի քան 10 տարի անցկացնել «Տոտենհեմում»:
Նա այս ակումբ է տեղափոխվել 2015 թվականի ամռանը Լևերկուզենի «Բայերից»՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։