Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։
Մերսիսայդցիները պարտվում էին առաջին խաղակեսից հետո, սակայն երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցին։
Այսօրվա հաջողությունից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտն իր նոր թիմի հետ սահմանեց հերթական ռեկորդը։
«Լիվերպուլը» հաղթել է Պրեմիեր լիգայի իր առաջին 10 խաղերից ութը Սլոտի գլխավորությամբ (1 ոչ-ոքի): Սա լավագույն ցուցանիշն է ակումբի պատմության մեջ ԱՊԼ-ի մրցաշրջանի առաջին 10 հանդիպումների շրջանակում: