«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը չորրորդ անգամ ճանաչվեց Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից երեքշաբթի իր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցանակին հավակնում էին նաև Իրանի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Մեհդի Տարեմին և Հորդանանին հավաքականի և «Մոնպելյեի» ֆուտբոլիստ Մոուսա Ալ Տամարին։
Սոնը 4-րդ անգամ արժանացավ այս մրցանակին․ նախկինում նա հաղթել էր այս անվանակարգում նաև 2015, 2017 և 2019 թվականներին։
Կատարի հավաքականի հարձակվող Ակրամ Աֆիֆը ճանաչվել է Ասիայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ։ Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել ավստրալուհի Էլի Կարպենտերը։
Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ուզբեկստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Աբոս Ֆայզուլաևը ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։