Ֆրանսիական L’Équipe պարբերականը սուր քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության չմասնակցելու որոշմանը։ Հոդվածը կոչվում է «Ընտրական և բարոյական պարտություն»:
Մադրիդի «Ռեալը», որը չի ընդունում, որ հաղթողը նախապես անհայտ է, և որ դա Վինիսիուսը չէ, ի վերջո հրաժարվեց գալ բրազիլացու պարտության մասին լուրերից հետո՝ պատանդ վերցնելով մյուս հաղթողներին, մասնավորապես՝ Կառլո Անչելոտիին և Կիլիան Մբապեին:
Մադրիդյան ակումբն անամոթաբար ոտնահարել է սպորտային արժեքները՝ հարգանքը իր հաղթողների նկատմամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ մրցանակի հավակնորդների հնգյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ՝ Վինիսիուսը, Դանի Կարվախալը և Ջուդ Բելինգհեմը, սակայն մրցանակը շնորհվել է «Մանչեսթեր Սիթիիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին։