«Լիվերպուլի» 31-ամյա հենակետային կիսապաշտպան Ուատարու Էնդոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆուլհեմը», «Վուլվերհեմփթոնը» և «Իպսվիչը»։ Այդ մասին հայտնում է Caught Offside-ը:
Ըստ աղբյուրի՝ իտալական «Միլանը» ևս դիտարկում է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են դիտարկել ճապոնացի ֆուտբոլիստի համար 15-20 միլիոն եվրոյի առաջարկները։
Ընդգծվում է, որ Էնդոն իր հերթին ցանկանում է տեղափոխվել ակումբ, որտեղ մշտական խաղաժամանակ կստանա։