Հարավային Կորեայի հավաքականի և «Տոտենհեմի» վինգեր Սոն Հին Մինը խոսել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին.
«Մենք դեռ չենք խոսել այս մասին ակումբի հետ։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա և պարզապես ցանկանում եմ հաղթել մի բան, որին արժանի են «Տոտենհեմում» բոլորը:
Երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում, բայց ես ամեն ինչ կանեմ այս ակումբի համար»,- Սոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սոնը «Տոտենհեմում» է հանդես գալիս 2015 թվականից։