ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Մետ Թերները տեղափոխվել է անգլիական «Քրիսթալ Փելաս»:
«Նոթինգհեմ Ֆորեսթի» 30-ամյա դարպասապահը վարձավճարով հանդես կգա նոր թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Թերները Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է նախորդ մրցաշրջանում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 17 հանդիպում։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա հանդես է եկել Ամերիկայի գավաթի մրցաշարում։
























































