«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» կարող են խաղացողների փոխանակում կատարել, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ազնվականները» ցանկանում են իրենց կազմում տեսնել Ջեյդոն Սանչոյին ու պատրաստ են հակառակ ուղղությամբ ուղարկել Ռահիմ Ստերլինգին։ Բացի դա նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ կլինեն գործարքը կյանքի կոչելուն, եթե Սանչոն որոշի կրճատել աշխատավարձի չափը։
Սանչոյի գործող պայմանագիրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Ստերլինգի գործող պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
























































