«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կապ պահում է մերսիսայդցիների հետ, օրինակ՝ թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկի հետ։
«Վան Դեյկը անհավանական խաղացող և մարդ է: Սա է պատճառը, որ ես կարոտում եմ նրանց [«Լիվերպուլի» խաղացողներին]։
Ես չեմ կարոտում աշխատանքը, բայց կարոտում եմ բոլոր մարդկանց։ Մենք կկարողանանք հանդիպումներ կազմակերպել և շփվել ապագայում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։
























































