Ֆրանսիական «Մարսելի» 22-ամյա բրիտանացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և սկսել ելույթները Ճամայկայի հավաքականում, հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ճամայկայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ՝ Գրինվուդի մարզական քաղաքացիության հնարավոր փոփոխության հարցով։
Հաղորդվում է, որ հարձակվողը կարող է խաղալ Ճամայկայի ազգային հավաքականում՝ քանի որ նրա հայրը այդ երկրից է։
2024 թվականի հուլիսին Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Մարսել»։
























































