Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Պրեսթոնը» 2024/25 մրցաշրջանում գերազանցել է գլխավոր մարզիչների պաշտոնանկությունների հաճախականության բոլոր ռեկորդները։
2024/25 մրցաշրջանում թիմին հաջողվել է անցկացնել ընդամենը երեք պաշտոնական հանդիպում, և այս ընթացքում նրանք արդեն երկու մարզիչ են հեռացրել։
Թիմը մրցաշրջանը սկսեց Ռայան Լոուի գլխավորությամբ, որը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Այնուամենայնիվ, անցած երկուշաբթի՝ օգոստոսի 12-ին, նա հեռացվեց Չեմպիոնշիփի առաջին տուրի «Շեֆիլդ Յունայթեդից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո։
Լոուին փոխարինեց նրա նախկին օգնական Մայք Մարշը։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է երկու հանդիպում։ Օգոստոսի 13-ին «Սանդերլենդը» 2-0 հաշվով պարտություն կրեց Լիգայի գավաթի խաղում, սակայն շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, Չեմպիոնշիփի երկրորդ տուրում «Պրեսթոնը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց «Սուոնսիին», իսկ Մարշը նույնպես հեռացվեց աշխատանքից։
Երեկ՝ օգոստոսի 22-ին «Պրեսթոնի» ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին մարզիչ Փոլ Հեկինգբոտոմին։
























































