«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում այն թիմի անունը, որից պետք է զգուշանալ։
«Նյուքասլից» պետք է զգուշանալ, նրանք այս մրցաշրջանում եվրոպական մրցաշարերի չեն մասնակցում: Նրանք զարմանալի էներգիա և մարզավիճակ կունենան, քանի որ շաբաթական միայն մեկ հանդիպում են անցկացնելու: Մենք զգուշավոր կլինենք նրանց հետ հանդիպումներում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Men in Blazers-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին», իսկ «Նյուքասլը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Սաութհեմփթոնի» նկատմամբ (1:0):
























































