Անգլիական ԶԼՄ-ները, այդ թվում Daily Mail-ը և The Athletic-ը, ինչպես նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում են, որ «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակն է։
Խուլիան Ալվարեսի՝ «Ատլետիկո» տեղափոխվելուց հետո անգլիական ակումբին անհրաժեշտ է նոր կենտրոնական հարձակվող, ով կարող է փոխարինել Էրլինգ Հոլանդին անհրաժեշտության դեպքում։
Գվարդիոլան ցանկանում է այս ամառ ձևակերպել 29-ամյա ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 մլն եվրո։
Կյոգոն վերջին 3-4 մրցաշրջաններում «Սելթիկի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է, նա շոտլանդական թիմի կազմում անցկացրած 135 հանդիպումներում դարձել է 73 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։