«Բարնլիի» կիսապաշտպան Սանդեր Բերգեն տեղափոխվել է «Ֆուլհեմ», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նորվեգացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը «Ֆուլհեմում» հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։
Բերգեն «Բարնլիում» հանդես էր գալիս անցած ամառվանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Ֆուլհեմը» Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 23,5 մլն եվրո։
























































