«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը գրեթե համաձայնության է եկել «Վալենսիայի» հետ դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերի շուրջ, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները վրացի դարպասապահի համար կվճարեն 35 միլիոն եվրո։ Մամարդաշվիլին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Վալենսիայում», որից հետո պետք է միանա «Լիվերպուլին»։ Նշվում է, որ կողմերը դեռ պետք է կարգավորեն գործարքի վերջնական մանրամասները։
Մամարդաշվիլիի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որից 12-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մնացածում բաց է թողել 34 գոլ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո:
























































