Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի վինգեր Պեդրու Նետուն որոշել է փոխել իր խաղային համարը, որն ի սկզբանե հայտարարված էր նոր մրցաշրջանի համար։ Հաջորդ խաղերում Նետուն «արիստոկրատների» կազմում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, որը նախկինում կրել է Ռահիմ Սթերլինգը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ի թղթակից Կավե Սոլհեկոլը X սոցիալական ցանցում։
Պեդրու Նետուն լոնդոնյան ակումբի կազմում իր նորամուտը նշել է Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Նա խաղադաշտ է մտել 19 համարի մարզաշապիկով։
Հաղորդվում է նաև, որ «Չելսիի» մեկ այլ նորեկ Ժոաու Ֆելիքսը կկրի 14 համարի մարզաշապիկը, որը կրում է Տրևո Չալոբան։ Անձնական զրույցում թիմի նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան 25-ամյա պաշտպանին ասել է, որ նոր մրցաշրջանում հույսեր չի կապում նրա հետ։
























































