Փարիզում ավարտին մոտեցող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մրցումային վերջին օրն է. այսօր պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
Պոկում վարժությունից հետո Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը, գլխավերևում պահելով 215 կգ ծանրաձողը, երրորդ տեղում է : Առաջատարը Բահրեյնը ներկայացնող մեր հայրենակից Գոռ Մինասյանն է (216 կգ):
Վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն, հաջող կատարելով միայն առաջին երկու մոտեցումները, 215 կգ արդյունքով երկրորդն է:

Հրում վարժության առաջին մոտեցման համար առաջատար եռյակը 245 կգ է պատվիրել:
























































