«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբիոյոն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
««Չելսին» մեծ ակումբ է, և ինձ համար սա շրջադարձային է։ Ես ծնվել եմ «Սթեմֆորդ Բրիջից» երեք մղոն հեռավորության վրա և իմ պրոֆեսիոնալ դեբյուտը այնտեղ եմ կատարել: Շատ ոգևորված եմ և անհամբեր սպասում եմ, թե երբ եմ օգնելու ակումբին»,- ասել է Ադարաբիոյոն:
2023/24 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 25 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
























































