Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ միայն ինքը պատասխանատու չէ «Չելսիի» արդյունքների համար։
«Կարծես թե ես միակն եմ, ով պետք է կատարելագործվի, հա՞: Միշտ այսպես է. «Մարզիչը պետք է ապացուցի, որ արժանի է մնալ այստեղ հաջորդ մրցաշրջանում»:
Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այս իրավիճակի համար, բոլորս պետք է ապացուցենք, որ արժանի ենք այստեղ լինել հաջորդ մրցաշրջանում։
Անկեղծ ասած, վերջին ամիսներին ակումբի սեփականատերերի հետ մեր ճանապարհները չեն խաչվել։ Մենք շփվում ենք մարզական տնօրենների միջոցով։ Իմ հայացքներն ու զգացմունքները, չնայած սրան, չեն փոխվել»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։