Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»՝ 4-2։
Մանկունիացիները խաղի ընթացքում երկու անգամ զիջում էին հաշվի մեջ, սակայն կարողացան հաղթանակ կորզել այս խաղում։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը: Եվս մեկական գոլ խփեցին Հարի Մագուայրը և Ռասմուս Հոյլունդը:
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Ջեյդեն Բոգլը և Բեն Բրետոն Դիասը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Քրիսթալ Փելասը» 2-0 հաշվով հաղթեց «Նյուքասլին», «Բորնմուտը» 1-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 53 միավոր։ Էրիկ տեն Հագի սաները վեցերորդ տեղում են։ «Շեֆիլդ Յունայթեդը» 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: