«Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (2:2) վիրավորել է գլխավոր մրցավար Դարեն Ինգլենդին և դրա համար ստացել երկու խաղով որակազրկում։ Նա նաև տուգանվել է 10 հազար ֆունտ ստերլինգով, հաղորդում է Daily Mail-ը։
Բելգիացի մասնագետը դժգոհ էր իր թիմի դեմ 11-մետրանոց նշանակելուց և մրցավարին անվանել է «անիծյալ խաբեբա»՝ մի քանի անգամ կրկնելով այս արտահայտությունը։ Կոմպանին կարմիր քարտ է ստացել իր բուռն արձագանքի համար։ Խաղադաշտից հեռացվել է նաև թիմի պաշտպան Լորենս Ասինյոնը:
Ներկայում «Բարնլին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։ Թիմը 34 խաղից վաստակել է 23 միավոր։ Անգլիայի առաջնության հաջորդ խաղում «Բարնլին» ապրիլի 27-ին արտագնա խաղում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։