«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:0) խոսել է թիմի հարձակվող Կայ Հավերցի խաղի մասին։ Այս խաղում գերմանացին դարձել էր դուբլի հեղինակ։
«Հավերցը մեծ ազդեցություն ունեցավ այս խաղում: Նա կարևոր պահերին երկու գոլ խփեց, բացի այդ և կապող օղակ էր հանդիսանում։ Նա հիանալի խաղ ցուցադրեց»,- իսպանացու խոսքն է մեջեբերել BBC-ն:
Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Արսենալը» վաստակեց 77 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 47 միավորով 9-րդ տեղում է։