Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու խաղացողներ կասկածվում են բռնաբարության մեջ, հաղորդում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստներն արդեն ձերբակալվել են, նրանցից մեկին բերման են ենթարկել մարզադաշտում։
Նշվում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ ապրիլի 19-ի երեկոյան։ Տուժածը հարձակումից մի քանի ժամ անց դիմել է ոստիկանություն։
Կասկածյալներից մեկը գիշերն անցկացրել է խցում, մյուսին ձերբակալել են հաջորդ օրը։ Երկուսն էլ գրավի դիմաց ազատ են արձակվել՝ մինչև հետագա հետաքննությունը: