«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե խայտառակությո՞ւն է համարում իր թիմի՝ Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու ճանապարհը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «կարմիր սատանաները» մրցել են «Քովենթրի Սիթիի» հետ։ Հանդիպման ընթացքում մանկունիանցիները հաղթում էին 3։0 հաշվով, սակայն մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդը» (4:2):
«Արձագանքը և մեկնաբանությունները [լրատվության միջոցներից] «Քովենթրիի» խաղից հետո, դա էր խայտառակությունը: Սխալ էր ձեր կողմից: Ֆուտբոլում գլխավորը արդյունքն է։ Մենք հասանք եզրափակիչ և դրան արժանի էինք ոչ միայն այս խաղով, այլ նաև այլ հանդիպումներով»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեն Հագի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։