Իսպանացի մասնագետ Ունայ Էմերին երկարաձգել է պայմանագիրը Բիրմինգհեմը ներկայացնող «Ասթոն Վիլլա» ակումբի հետ՝ մինչև 2027 թվականը, հայտնում է The Athletic-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզչով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Բավարիան»:
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին երջանիկ է անգլիական ակումբում։ Հաղորդվում է նաև, որ «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը և Էմերին մտադիր են այս ամառ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու պայմանագրի երկարաձգումն առավել երկար ժամկետով: Սեփականատերերը 52-ամյա Էմերիին համարում են սըր Ալեքս Ֆերգյուսոնի իրենց տարբերակը:
Հիշեցնենք, որ մինչ «Աստոն Վիլան» Ունայ Էմերին աշխատել է «Վիլյառեալում»։ Ակումբի հետ նա հաղթել է Եվրոպա լիգան 2021/2022 մրցաշրջանում։ Բացի այդ, իսպանացին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում «Սևիլիայի» հետ։ Էմերին աշխատել է նաև ՊՍԺ-ում և դարձել Ֆրանսիայի չեմպիոն 2018/2019 մրցաշրջանում։ Երկու անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը, երկու անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը, երկու անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։