«Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։ Լոնդոնցիներն արդեն բանակցություններ են սկսել Ամորիմի հետ, որը Դեյվիդ Մոյեսին փոխարինելու հիմնական թեկնածուն է։
«Վեսթ Հեմը» 48 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամորիմին ցանկանում է թիմ հրավիրել «Լիվերպուլը»։