«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ասել է, որ մանկունիանցիների ակումբը ամենամեծն է Անգլիայում։
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, մենք դեռևս երկրի ամենամեծ ակումբն ենք։ Մենք միշտ պետք է հաղթենք։ Մենք մեզ լավ ենք զգում և ուրախ ենք Անգլիայի գավաթի եզրափակիչ դուրս գալու համար:
Մենք կվերադառնանք «Ուեմբլի» հաղթելու համար։ Ամենակարևորը հաղթանակն է։ Մենք եզրափակչում ենք, և սա կարևոր է»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Օնանայի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։