«Չելսիի» պաշտպան Տյագո Սիլվան կարող է կարիերան շարունակել «Ֆլումինենսում»։ Այս մասին հայտնում է բրիտանացի լրագրող Նիզար Կինսելլան։
39-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ Աղբյուրի համաձայն՝ Սիլվան կարող է վերադառնալ «Ֆլումինենսե», որի կազմում հանդես է եկել 2006-ից 2009 թվականներին։ Նշվում է, որ ակումբն արդեն աշխատում է ֆուտբոլիստի տրանսֆերի վրա ազատ գործակալի կարգավիճակով։
Սիլվան «Չելսիին» է միացել 2020 թվականին։