«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բանակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ, հայտնում է լրագրող Գեորգ Հոլցները։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը բարձր է գնահատում գերմանացի մասնագետի աշխատանքը։
Նախկինում 50-ամյա մարզիչը հայտնել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։
«Բավարիան» այս պահին ունի 66 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մյունխենցիները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։