22-ամյա պաշտպան Ռայան Աիտ-Նուրին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վուլվերհեմփթոնին», կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ին, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Լիվերպուլը»:
Մերսիսայդցիներն արդեն բանակցություններ են վարել «Վուլվսի» հետ և նախնական համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Գործարքի գումարը գնահատվում է 45 մլն եվրո։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Աիտ-Նուրին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։