«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կարող է փոխել ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ման․Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։
Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականից։ «Աստոն Վիլայից» տեղափոխության արժեքը կազմել է 117,5 միլիոն եվրո։
Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 122 հանդիպում, դարձել 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
























































