Ռոյ Քինը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը Անգլիայի գավաթի խաղարկությունում։
Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Քովենթրիի» հետ (3:3) հիմնական ժամանակում, սակայն հաղթեց հետխաղային 11 մետրանոցներով (4:2):
««Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները ուրախ չէին հաղթանակի համար, քանի որ նրանց բախտը բերեց: Խաղավերջում նրանք մոտ էին խայտառակվելուն։
Ինձ դուր չի գալիս, թե ինչպես է խաղում«Յունայթեդը»: Ես առաջնորդներ չեմ տեսնում թիմում։ Նրանք հնարավորություններ են բաց թողնում, գոլեր են բաց թողնում, մենք դա տեսել ենք ամբողջ մրցաշրջանում, և այսօր նրանց բախտը բերեց»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռոյ Քինը:
Անգլիայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։