Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը հյուրընկալվել էր «Ֆուլհեմին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3։1 հաշվով։
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց Տրենտ Ալեքսանդր Առնոլդը։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերից պատասխան գոլը խփեց Տիմոտի Կաստանը։
Երկրորդ կեսում հյուրերից արքի ընկան Ռայան Գրավենբերխն ու Դիոգու Ժոտան։
Մերսիսայդյան ակումբը 74 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի «Արսենալը», որ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































