«Դի Սի Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Քրիստիան Բենտեկեն խոսել է այն մասին, թե որտեղ կցանկանար տեսնել իր հայրենակից Կևին Դե Բրույնեին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո։
«Կևինն այժմ 32 տարեկան է և երկար տարիներ ելույթ է ունենում Եվրոպայում: Ինձ հետաքրքիր կլիներ տեսնել նրան Լոս Անջելեսի ակումբում: MLS-ը տեխնիկայի և ֆիզիկական ինտենսիվության բարձր մակարդակով լիգա է:
Պետք է հարգել այս առաջնությունը, այստեղ այնքան էլ հեշտ չէ»,- Քրիստիանի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսը ներկայացնում է երկու ակումբ՝ «Լոս Անջելես Գելաքսին» և «ՖԱ Լոս Անջելեսը»։ Դե Բրույնեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։