«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ հիացած է «Լիվերպուլի» հաջողություններով։
«Կարմիրները» վերջերս լքեցին Եվրոպա լիգան՝ քառորդ եզրափակիչում դուրս մնալով «Ատալանտայից»: Թիմն ավելի վաղ նվաճել է Լիգայի գավաթը և դեռ պահպանում է Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու հնարավորությունը։
«Ես գիտեմ, որ մեր մրցակիցները հիանում են մեզանով. մեր թիմը վեց կամ յոթ տարիների ընթացքում անհավանական բարձունքների է հասել, անկախ ամեն ինչից:
Սա է պատճառը, որ ես հիանում եմ «Լիվերպուլով»: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս մրցաշրջանը, ես հիանում եմ նրանցով։ Այս բոլոր տարիների ընթացքում նրանք մեզ համար ուժեղ մրցակիցներ են եղել, և ես այդ մասին ասել եմ Յուրգենին»,- Գվարդիոլային է մեջբերում City Xtra-ն։
























































